Պատահարներ 

Երևանում Ժողինստիտուտի 23-ամյա ուսանողը՝ «շումախերական» ավտովթարի հեղինակ

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:10-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Չարենցի փողոցում՝ թիվ 113/1 տան մոտ, ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին հրշեջ-փրկարարներն ու Երևանի ՃՈ աշխատակիցները, վթարի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն իրենց ուժերով Toyota մակնիշի 10 PN 101 համարանիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին՝ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 32 շենքի բնակիչ, 23-ամյա Էդգար Գրիգորյանին, ում օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապ օգնության բրիգադը տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Պարզվել է, որ վերջինս մեծ արագությամբ իր մեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Չարենցի 113/1 տան պատին, ինչից հետո ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ մեքենան էլ վերածվել է մոխրակույտի:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից