Բլոգ 

Սերժ Թանկյանի ընտանիքը

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հեղինակավոր մարդկանց ընտանիքները։ Այս անգամ ուշադրության կենտրոնում է ամերիկահայ ռոք երաժիշտ եւ երգահան Սերժ Թանկյանի ընտանիքը։

Սերժ Թանկյանը աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի և Axis of Justice («Արդարության առանցք») հասարակական կազմակերպության հիմնադիրն է։ Ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ։2007_thesauce01

Սերժ Թանկյանը ծնվել է 1967թ. Բեյրութում, հայկական ընտանիքում։

Նրա հայրը` Խաչատուր Թանկյանը, եւս երաժիշտ է։ Նա թողարկել է «Ինչպե՞ս մոռանանք»  սկավառակը, որը կազմված է 11 հայկական ժողովրդական երգերից:

hqdefault1 668478

Սերժի մայրը Ալիս Թանկյանն է։

ալիս

Իր ստեղծագործական գործունեությունը Սերժ Թանկյանը սկսել է 90-ական թվականների սկզբին, երբ հանդիպել  է Դարոն Մալաքյանի հետ, որի հետ էլ որոշել են նոր ռոք խումբ ստեղծել։

Սերժն ունի իր սեփական ձայնագրման ստուդիան, որը կոչվում է Serjical Strike։ Թանկյանը հանդես է գալիս անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով։ Նա համագործակցելով Տոմ Մորելլոյի հետ՝ ստեղծել է Axis Of Justice կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում։ Նրանք կազմակերպել են բազմաթիվ բարեգործական արշավներ։ Նրանք նաև մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին և Թուրքիային ճանաչել և ընդունել Հայոց Ցեղասպանությունը։

Serj-Tankian-25th-Annual-KROQ-Almost-Acoustic-gRIReKBscrbl

goodwp.com_15725

2012 թ. հունիսի 10-ին Մալիբու քաղաքում կայացավ Սերժ Թանկյանի և ծագումով վանաձորցի Անժելա Մադաթյանի հարսանեկան արարողությունը։

ss

233 a

Սերժ Թանգյանն իր կնոջ` Անժելա Մադաթյանի հետ  ֆինանսավորում են  “Օրրան” բարեգործական ցերեկային խնամքի կենտրոնի Վանաձորի մասնաճյուղին:

սաս1

սա4 սերժ

2014 թվականին զույգը երեխա է ունեցել։ Երաժիշտը իր որդուն անվանակոչել է Ռումի։

եռե

ջ ձ

sas

Նույն շարքից