Բլոգ 

Ուրախ եմ, որ նա գտավ իր երջանկությունը. Լևոն Տեր-Պետրոսյանի հարսը` ամուսնու և Աննա Ավանեսյանի ամուսնության մասին

Լևոն Տեր-Պետրոսյանի հարսը` Լիլիթ Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է իր և Տեր-Պետրոսյանի որդու ամուսնալուծության և Աննա Ավանեսյանի հետ վերջինիս սիրավեպի մասին ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունները:

"Կյանքի ընթացքում մարդիկ սիրահարվում են, ընտանիք կազմում, սիրո արդյունքում զավակներ ունենում։ Դժբախտաբար, երբեմն ստացվում է այնպես, որ զույգը որոշում է կայացնում չշարունակել համատեղ կյանքը, սակայն զավակների հանդեպ սերը երբեք չի նվազում։ Դավիթը եղել և շարունակում է մնալ լավ հայր։ Ուրախ եմ, որ նա գտավ իր երջանկությունը։ Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր փորձում են հասկանալ և կիսել ցավը, սակայն հավատացնում եմ, քննարկումներից այն չի մեղմանում։ Միայն երբ շուրջդ ժպտում են քեզ, զգում ես, որ անհանգստությունն ու խնդիրները մեղմանում են։ Կարիք չկա մեղավորներ փնտրել։ Կխնդրեի հանգիստ թողնել իմ և Դավիթի առանց այն էլ ցավալի ամուսնալուծության թեման",-գրում է Դավիթ Տեր-Պետրոսյանի նախկին կինը:

Հիշեցնենք, որ մամուլում օրերս անընդհատ շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյանի որդի Դավիթը սիրավեպ ունի Հ1-ի հաղորդավարուհի Աննա Ավանեսյանի հետ և վերջիններս պատրաստվում են ամուսնանալ: Ինքը` Աննա Ավանեսյանը, հրաժարվել էր մեկնաբանել այս լուրերը, նշելով միայն, որ տարածված լուրերում կա ապատեղեկատվություն:

26

Նույն շարքից