Բլոգ 

Աննա Ավանեսյանի պատասխանը` իր և Լևոն Տեր-Պետրոսյանի որդու սիրավեպի մասին

Քիչ առաջ կայքերից մեկը տեղեկություն տարածեց այն մասին, որ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որդին՝ Դավիթ Տեր-Պետրոսյանը նոր սիրավեպի պատճառով բաժանվել է կնոջից` Լիլիթից, ում հետ ամուսնությունից երեք երեխա ունի: Առավել ուշագրավն այն էր, որ զույգի ամուսնալուծության պատճառ դարձել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Աննա Ավանեսյանը, ում անունը երբեք չի հայտնվել որևէ սկանդալի կիզակետում: Ի դեպ, ըստ կայքի ունեցած տեղեկությունների՝ նոր ձևավորված զույգը, հնարավոր է, շուտով ամուսնանա:

Aysor.am-ը կապ հաստատեց հաղորդավարուհու հետ՝ լուրի իսկությունը ճշտելու նպատակով:  «Ես երբևէ իմ անձնական կյանքի հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ տվել»,-նշել է զրուցակիցը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում

Նույն շարքից