Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 32-ամյա Մհեր Սիմոնյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 ՏԼ 539 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին-Երևան ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել քաղաքացու հողամասում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Մանրամասն՝ shamshyan.com