Թուրքական ավիաընկերությանը պատկանող օդանավը հարկադրված վայրէջք է կատարել Իրկուտսկում՝ օդանավի անսարքության պատճառով, հայտնում է «Интерфакс»-ը:
Օդանավակայանի էլեկտրոնային աղյուսակի տվյալների համաձայն՝ թուրքական Boeing 737-900 պետք է իրակացներ Բիշքեկից դեպի ՈՒլան-Բաթոր չվերթը: Օդանավակայանի մամուլի ծառայությունը հրաժարվել է այլ տեղեկություն տրամադրել: