Պատահարներ 

Ֆինլանդիայում ուժգին քամու պատճառով հոսանքազրկվել են ավելի քան 6 հազար տներ

Ուժգին քամու պատճառով Ֆինլանդիայի կենտրոնական մարզերում մոտ 6 հազար տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայի, հայտնում է  Yle-ն:

Էլեկտրաէներգիայի հետ կապված խափանումները գրանցվել են ավելի քան 50 մարզերում:

Վաղ առավոտյան նմանատիպ խափանումներ են գրանցվել նաև երկրի հարավ-արևմտյան մարզերում:

Հաղորդվում է, որ «Ստաֆան» անունը ստացած փոթորիկը Ֆինլանդիա է եկել Շվեդիայից:

Նույն շարքից