Պատահարներ 

«Կամազի» վարորդը մահացել է գնացքի հետ բախումից

Ռուսաստանում «Կամազը» բախվել է գնացքի հետ, ինչի հետևանքով վարորդը մահացել է, հայտնում է  FlashSiberia-ն:

Պատահարը տեղի է ունեցել Բարնաուլից 40կմ հեռավորության վրա՝ երկաթգծերի անցումային հատվածում:

Նախնական տեղեկություններով՝ ավտոմեքենան դուրս է եկել դեպի երկաթգիծ, արգելող ազդանշանի ժամանակ: «Կամազի» վարարոդը հոսպիտալացվել էր, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Իրավապահ մարմինները հետաքննում են պատահարի մանրամասները:

Նույն շարքից