Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում BMW մակնիշի 55 VV 556 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վարդանանց փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել թիվ 121, 123 և 125 շինությունների պատերին, այնուհետև հայտնվել սեփական տան բակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով թիվ 125 հասցեի բնակիչներ, 54-ամյա Կարապետ Գասպարյանը, 29-ամյա Մկրտիչ Գասպարյանը և 12-ամյա Անի Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արամյանց» բժշկական կենտրոն:
Մանրամասն՝ shamshyan.com