Պատահարներ 

Եգիպտոսում լաստանավ է խորտակվել. կա 18 զոհ

Եգիպտոսի Քաֆր էշ Շեյխ նահանգում (Կահիրեից 140 կմ հեռու) լաստանավի խորտակման  հետեւանքով զոհվել է առնվազն 18 մարդ: Այս մասին հայտնում է Thehindu.com գործակալությունը: Ըստ առկա տեղեկությունների` նավի վրա 22 մարդ է եղել:

Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Միջադեպի պատճառը դեռեւս հայտնի չէ: Այս պահին հիմնական վարկածների թվում են վատ տեսանելիությունը կամ նավի գերծանրաբեռնվածույթունը:

Նույն շարքից