Պատահարներ 

Ֆրանսիայում Ամանորի գիշերը այրել են ավելի քան 800 ավտոմեքենա

Ֆրանսիայում Ամանորի գիշերը այրել են ավելի քան 800 ավտոմեքենա:

Ոստիկանները հունվարի 1-ի գիշերը ձերբակալել են 622 մարդու, որոնցից 368-ը շարունակում են մնալ կալանքի տակ, փոխանցում է Lenta.ru-ն:

Նշվում է, որ տոնական գիշերը Ֆրանսիայում իրենց ծառայությունն են իրականացրել ավելի քան 100 հազար ոստիկան:

Անվտանգության այս տեսակ մասշտաբային միջոցառումները պայմանավորված են ահաբեկչության վտանգի հետ: Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 13-ին Փարիզում միաժամանակ մի քանի ահաբեկրություն տեղի ունեցավ, ինչի հետևանքով ավելի քան 100 խաղաղ բնակիչ զոհվեց:

Նույն շարքից