Պատահարներ 

Գյումրիում մեքենան բախվել է գետնանցումի պատին. կան վիրավորներ

Գյումրիում հունվարի 1-ին մի քանի ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել:

Ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնում է, որ հունվարի 1-ին՝ ժամը 06:20-ի սահմանում, «Մերսեդես Բռաբուս» մակնիշի ավտոմեքենան Գյումրու Շիրակացու փողոցի թիվ 65 հասցեի մոտ բախվել է գետնանցումի պատին, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նույն օրը ժամը 12:30-ին սահմանում «Մերսեդես E 300» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Մ. Խորենացու թիվ 41 հասցեի մոտ բախվել է էլեկտրասյանը, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

Նույն շարքից