Պատահարներ 

Հրդեհվել է բնակելի շենք․ կան զոհեր

Ռուսաստանի Յառոսլավլի շրջանի Պեսոչնոյե ավանում բնակելի շենքի հրդեհի պատճառով այս գիշեր վեց մարդ է զոհվել, այդ թվում` չորս մանկահասակ երեխա:

Շուրջ հարյուր տարվա պատմություն ունեցող շենքն ամբողջությամբ այրվել է, էվակուացվել է քսան մարդ: 
Հրդեհի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: Նախնական տվյալներով, հրդեհի պատճառ կարող էին դառնալ ծխելը և կարճ միացումը, հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը:

Նույն շարքից