Պատահարներ 

Ավտոյի բեռնախցիկում անասնակեր է այրվել

Հունվարի 3-ին, ժամը 13.53-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կողբ գյուղում՝ ավտոմեքենայի բեռնախցիկում, այրվում է անասնակեր, տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժ.14:19-ին, մարվել՝ ժ.14:27-ին:

Է. Բ.-ի տան բակում կայանված «ԿամԱԶ» մակնիշի 07 ՕՍ 776 պ/հ (վարորդ՝ Տ. Հ.) բեռնատարի թափքում այրվել է 7 հակ անասնակեր:

Նույն շարքից