Ինչպես հայտնի է դարձել «Առաջին լրատվական»-ի աղբյուրներին, Գյումրիում տեղի է ունեցել դանակահարություն: Ամուսինը դանակահարել է իր կնոջը, ապա՝ զոքանչին և տաքսու վարորդի:
Ըստ տեղեկությունների՝ ամուսինները վիճած են եղել և ամանորյա տոների առիթով ուզեցել են հաշտվել, սակայն չի հաջողվել, և, ամենայն հավանականությամբ, հարբած ամուսինը դանակահարել է կնոջը, զոքանչին ու վերջիններիս սպասարկած տաքսու վարորդին: Տուժողներին տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն: