Հունվարի 6-ին, ժամը 19.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի թիվ 48 հասցեի մոտակայքում այրվում է ոչ բնակելի տնակ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զ. Քանաքեռցու փողոցում՝ չշահագործվող փայտյա տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.48-ին, մարվել` 20.10-ին: Ամբողջությամբ այրվել է Գ. Մ.-ին պատկանող տնակը՝ 14 քմ: