Պատահարներ 

Լենինգրադյան փողոցում 25-ամյա վարորդը Porsche Cayenne-ով բախվել է մարդատար Газель-ին. կան տուժածներ

Այսօր՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում՝ «BEKO» կենցաղային տեխնիկայի խանութի դիմաց, բախվել են 25-ամյա Հակոբ Միքայելյանի վարած Porsche Cayenne մակնիշի 34 QP 765 համարանիշի և 70-ամյա Վալերիկ Քամալյանի վարած, թիվ 63 երթուղին սպասարկող Газель մակնիշի 0481 Տ համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներին առաջին իսկ պահից օգնության են հասել «BEKO» խանութի աշխատակիցները, ովքեր մինչ շտապ օգնության օպերատիվ ժամանումը, խանութում առաջին օգնությունն են ցուցաբերել վիրավորներին:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից