Պատահարներ 

Բաքվի մետրոպոլիտենում տղամարդը նետվել է գնացքի տակ

Բաքվի մետրոպոլիտենում, այսօր՝ հունվարի 13-ին, ինքնասպանության դեպք է գրանցվել: Միջադեպը տեղի է ունեցել մետրոյի «Ահմեդլի» կայարանում:

Միջին տարիքի տղամարդը նետվել է գնացքի տակ: Կայարանի աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել նրան գնացքի տակից:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության եւ դատախազության աշխատակիցներ:

Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից