Գյուղատնտեսություն 

Ադրբեջանում կովերի մոտ տարածված դաբաղ հիվանդության մուտքը ՀՀ կանխելու համար նոր նախագիծ առաջարկվեց

analitik.am

Կավարության այսօրվա նիստում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում էր չեղարկել արդեն հայտարարված գնման գործընթացի նախագիծը և հայտարարել նոր գնման գործընթաց:

«2016 թվականին գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պետական պատվերի շրջանակներում պատվաստումներ կատարելու համար, անհրաժեշտ պատվաստուկների և ախտորոշիչ միջոցների ձեռք բերման նպատակով 2015 թվականի նոյեմբերի 19-ին նախարարության կողմից հայտարարվել է մրցույթ: Գնումների գործընթացն իրականացվել է գնումների մասին օրենսդրության պահանջներին համապատասխան: Սակայն մրցույթի անցկացման ժամանակահատվածում` 2015 թվականի նոյեմբերի վերջերից սկսած, մեր հարևան Թուրքիայում, Իրանում և Ադրբեջանում գրանցվեցին դաբաղ հիվանդության համաճարակներ: Խնդրի վերաբերյալ ճշգրտումներ ստանալու վերաբերյալ սննդի անվտանգության պետական ծառայությունը դիմեց Ռուսաստանի կենդանիների առողջության համառուսական գիտահետազոտական ինստիտուտին, որը միաժամանակ հանդիսանում է պատվաստանյութեր արտադրող: Նրանց կողմից ուսումնասիրվեց, և ընդամենը երկու օր առաջ մեջ տեղեկացրել են, որ հիվանդությունը դաբաղի նոր տիպ է, որը հայտնաբերվել է Թուրքիայում և Իրանում առկա հիվանդ կովերի մոտ:

Հաշվի առնելով օդակաթիլային եղանակով արագ տարածման վտանգը` Հայաստանում հիվանդության տարածումը կանխելու նպատակով ինստիտուտի կողմից առաջարկվեց հանրապետությունում մինչև այժմ օգտագործվող հակադաբաղային պատվաստանյութի փոխարեն ձեռք բերել նոր շիճուկաբանական տիպերով պատրաստված պատվաստանյութ, որն ավելի արդյունավետ կլինի հիվանդության կանխարգելման համար:

Հաշվի առնելով վերոգրյալը` անհրաժեշտ է վերոհիշյալ մրցույթը` հակադաբաղային պատվաստանյութի մասով, հայտարարել չկայացած` գնման պահանջի դադարման հիմքով, և նոր մրցույթը համապատասխանեցնել դաբաղ հիվանդության նոր չափանիշներին»,- ներկայացրեց Սերգո Կարապետյանը:

Նույն շարքից