Պատահարներ 

Երևանում 30-ամյա վարորդը խմած վիճակում Toyota-ով բախվել է «Երազ»-ին. կա վիրավոր

Երեկ՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Երևան քաղաքի Սասունցի Դավթի նրբանցքի 71 տան բնակիչ, 30-ամյա Սուրեն Աբրահամյանը իր վարած Toyota մակնիշի 32 ԼՏ 507 համարանիշի ավտոմեքենայով Ազատամարտիկների փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի մասում կայանված «Երազ» 782 մակնիշի 03 ԼՏ 872 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր, Երևան քաղաքի Կռիլով փողոցի 47 տան բնակիչ, 63-ամյա Աշոտ Վարպետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները և քաղաքացիների ուժերով էլ տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի վայրում մի տղամարդ, տեսնելով, որ վթարը նկարահանվում է, սկսեց քթի տակ իրեն անհասկանալի և անհոդաբաշխ արտահայտություններ անել՝ ասելով. «Տղա ա, խմելա, իրավունք չունե՞ր տոն օրով խմեր: Ի՞նչ եք էկել, ուզում էդ ջահելից»:

Մանրամասն՝ shamshyan.com 

Նույն շարքից