Այսօր՝ հունվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում՝ Նուբարաշենի գերեզմանոցի մուտքի մոտ, բախվել են Lexus մակնիշի 01 CC 002 համարանիշի և Opel մակնիշի 95 AP 999 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Lexus-ի վարորդն աշխատում է սեքսապաթոլոգ, իսկ Opel-ինը՝ սեռաբան: Այդ տեղեկությունը նույնպես քննչական բաժինը ճշտում է:
Մանրամասն՝ shamshyan.com