Պատահարներ 

Ավտովթար Լոռու մարզում. 50-ամյա վարորդը Mercedes-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է Դեբեդ գետում

analitik.am

Երեկ՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Լոռու մարզի Սարամեջ գյուղի բնակիչ, 50-ամյա Նվեր Թորոսյանը իր վարած Mercedes ML մակնիշի 14 SU 606 համարանիշի ավտոմեքենայով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում, Քոբայրի եկեղեցու մոտակայքում բախվել է ճանապարհի բետոնե հատվածին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը Mercedes-ով գլխիվայր շրջվել և հայտնվել է Դեբեդ գետում: Վթարի հետևանքով վարորդ Ն. Թորոսյանը և ուղևոր, համագյուղացի, 23-ամյա Գեղամ Թորոսյանը մարմնական վնասվածքներով դեպքի վայր ժամանած շտապ օգնության բժիշկների կողմից տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն:

Վերջիններս բուժօգնություն ստանալուց հետո հայտնել են, որ իրենք ցանկանում են տեղափոխվել Վանաձորի հիվանդանոց:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից