Բլոգ 

Ուսուցչուհին սեռական հարաբերություններ է ունեցել աշակերտի հետ

Լաս Վեգասի դպրոցներից մեկի ուսուցչուհին ձերբակալվել է անչափահաս աշակերտի հետ սեռական հարաբերություն ունենալու կասկածանքով, հաղորդում է Daily Mail-ը:

25-ամյա Ջիլիան Լաֆեյվին, որն ամուսնացած է, բռնացրել են 16-ամյա աշակերտի հետ սեռական հարաբերություն ունենալիս:

Ուսուցչուհին հերքում է մեղադրանքը, սակայն աշակերտի հետ ունեցած իր նամակագրության մեջ փաստեր կան, որոնք ապացուցում են հակառակը:

Աշակերտն, ի հերթին, հայտարարել է, որ սիրում է ուսուցչուհուն:

Ավելի վաղ Ֆլորիդայի դատարանը նմանատիպ գործով 22 տարվա ազատազրկման էր դատապարտել աշակերտի հետ սեռական հարաբերություն ունեցած մեկ այլ ուսուցչուհու:

- See more at: http://araratnews.am/vo%D6%82succhuhun-brnacrel-en-ashakerti-het-sekhsi-zhamanak/#sthash.SbKXpBAK.Ibcv9reH.dpuf

Նույն շարքից