Բլոգ 

Երևանի փողոցներում հանդիպող ամենավառ կերպարները

Բոլորս նրանց տեսել ենք, գիտենք: Նրանք ապրում են իրենց աշխարհում, իրենց օրենքներով, ցանկություններով: Նրանք միշտ առանձնանում են ամբոխից և տրամադրություն են ստեղծում։

Wnews.am-ի հերոսներն  այսօր Երևանի փողոցներում հանդիպող վառ կերպարներն  են: Չէ որ միօրիանկությունն ու «չափազանց ճիշտ» –ը հաճախ ձանձրալի է:

Լևոն Աբգարյան. Լևոնը Երևանի ամենասիրված դեմքերից է: Նրանից երիտասարդություն ու էներգիա է ճառագում: Շատերս կուզենայինք նրա պես կյանքով լի ու լավ իմաստով խենթ լինել: Երևանի փողոցներում անվաչմուշկ քշող Լևոնի կյանքի, փիլիսոփայության, ձգտումների ու սիրո մասին հաղորդում է պատրաստել «Մարդիկ» նախագիծը, որն էլ առաջարկում ենք դիտել:

258

Սերինե Խալոյան. Անհնար է նրան չնկատելը: Վարդագույն մազերով ճապոնական անիմե հիշեցնող Սերինեն միշտ ուշադրության կենտրոնում է: Ճապոնիային սիրահարված աղջկա ընտրյալը ևս ճապոնացի է:

Ինչու Սերինեն որոշեց նմանվել անիմեների, ինչպես նրա որոշումն ընդունեցին ծնողները, ինչպես է վերաբերում նրա կերպարին հայ հասարակությունը, ովքեր են նրա ընկերները և այլ հետաքրքիր մանրամասներ կարող եք իմանալ  «Մարդիկ» նախագծի պատրաստած հաղորդումը դիտելով։

12274718_914153848673055_3420933988838499399_n

Անհնար է անցնել կիթառահար, երաժիշտ Գևորգ Աղաջանյանի կողքով՝ առանց ժպտալու նրան, նախ որովհետև նա էլ միշտ ժպտում է, հետո՝ չափազանց դրական կերպար է ՝ վառ, ոճային: Գևորգն արդեն 8 տարի է կիթառ է նվագում Երևանի փողոցներում և շատ կոլորիտային, սիրված կերպար է քաղաքում:

dsc_8456

Տիկին Սվետան է, կամ Սվետիկը. «Ես հագնվում եմ գեղեցիկ, արիստոկրատ և սեքսուալ»,-ասում է նա: Վառ գույներ, մարմինն ընդգծող հագուստ և բարձր կրունկներ, անհնար է չնկատել Սվետիկին:  Թարս և շիտակ հայացքներից տիկին Սվետան չի նեղվում, հաճախ պատմում է դեպքեր իր սեքսուալ կյանքից՝ ռուսերենով , անգլերենով, վրացերենով, մի քիչ էլ՝ ֆրանսերենով:

1127

Նույն շարքից