Պատահարներ 

Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում. լուսանկար

Երեկ՝ հունվարի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետարգել գյուղի Հարություն Վերդյան փողոցի թիվ 7 շենքի տանիքում:

Ինչպես հրդեհի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հրդեհի վայր է ժամանել թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մի քանի մարտական հաշվարկով, այնուհետև լրացուցիչ օգնության է եկել ջոկատի ջրատարը: Ժամանել է նաև ՀՀ ՏԿԱԻ նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության լետենանտ Ա. Գասպարյանի գլխավորությամբ:

Մանրամասն՝ shamshyan.com

12

Նույն շարքից