Պատահարներ 

Շղթայական ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Վազ 217230-ը, Opel Vectra-ն և Nissan Pathfinder-ը. կա 4 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է, որ երեկ՝ փետրվարի 5-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 2.5 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչներ, 35-ամյա Նվեր Սարգյանի վարած Վազ 217230 մակնիշի 47 ZM 777 համարանիշի, 23-ամյա Արարատ Սարգսյանի վարած Opel Vectra մակնիշի 34 ZL 970 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի բնակիչ, 49-ամյա Հակոբ Սարգսյանի վարած Nissan Pathfinder մակնիշի 13 ԼԼ 077 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ն. Սարգսյանը, ուղևորներ՝ 13-ամյա Համլետ Սարգսյանը, 9-ամյա Լարինա Սարդարյանը, Opel-ի ուղևոր՝ 23-ամյա Գարիկ Սողոմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից