Shamshyan.com-ը գրում է, որ երեկ՝ փետրվարի 7-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ աբվտոճանապարհի՝ «Կարմիր Խաչի» միջազգային վերականգնողական կենտրոնի մոտ ավտոմեքենա է այրվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամաներ թիվ 7 հրշեջ-փրկարարակյան ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, քաղաքացիները նշված հատվածում վառվող ՎԱԶ-2121 մակնիշի 030 US 65 համարանիշի ավտոմեքենայի միջից դուրս են բերել 35-ամյա Ալյոշա Ալեքսանյանին, ով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում