Shamshyan.com_ը գրում է, որ այսօր՝ փետրվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի բնակիչ, 31-ամյա Արմեն Խանամիրյանը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում իր վարած Վազ 2106 մակնիշի 34 DQ 998 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվելով հայտնվել ջրատարի մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Նրան օգնության են հասել քաղաքացիները:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում