Ծովակալ Իսակովի փողոցում, ԱՄՆ դեսպանատան դիմաց, մեքենա է պայթել:
Hraparak.am–ին հայտնել են, որ մեքենայի մեջ երկու մարդ է եղել, քիչ առաջ շտապ օգնության մեքենայով տուժածներին տեղեփոխել են բժշկական կենտրոն, բարեբախտաբար մահվան դեպք չի գրանցվել, բայց նրանց վիճակը շատ ծանր է: Թե ինչի հետևանքով է հրդեհ բռնկվել մեքենայում, կամ պայթել այն, դեռ պարզ չէ: Ականատեսներից մեկի խոսքերով մեքենան թռել է քարե պատնեշի վրայով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում