Երևանի Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում այսօր՝ առավոտյան ժամը 08։00-ի սահմաններում, տեղի ունեցած ավտովթարի մասնակից 46 համարի երթուղայինի և «Mitsubishi»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության և լրատվության հետ կապերի վարչությունից: Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել 3 մեքենաների մասնակցությամբ և երրորդը կաթնամթերք առաքող «ГаЗел» մակնիշի ավտոմեքենա էր: