Պատահարներ 

Սև Ջուր գետի միջից դուրս է բերվել տղամարդու այրված դի

Փետրվարի 22-ին` ժամը 22.34-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի ջրանցքում դի է հայտնաբերվել. դիակը դուրս հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Փրկարարները Նորամարգ գյուղի վարչական տարածքում՝ երրորդ ուղեկալից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք, Սև Ջուր գետի միջից դուրս են հանել այրված, անձը չպարզված տղամարդու դին և հանձնել ոստիկաններին:

Նույն շարքից