Interfax.ru լրատվական կայքի փոխանցմամբ՝ Նեպալում այսօր անհետացած ինքնաթիռը կործանվել է երկրի արևմտյան հատվածում գտնվող Մյագդի շրջանում։
Այդ մասին հայտարարել է Նեպալի ավիացիայի նախարար Անանդա Պոկհրելը։
Ինքնաթիռը հայտնաբերվել է Կեկարկո Բուտտա անտառներում։
Հիշեցնենք, որ Tara Airlines ավիաընկերության փոքր ինքնաթիռը չորեքշաբթի առավոտյան կորել էր ռադարներից Նեպալի լեռներում։