Այսօր` փետրվարի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Արմեն Սիմոնյանը Չարենցի փողոցում` Երևանի պետական համալսարանի հարևանությամբ, իր վարած BMW մակնիշի 35 TՍ 932 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտին:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը տեղափոխվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին ասել են, որ վիրավորը գտնվում է ծանր վիճակում:
Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի և պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վաչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Մանրամասները՝ shamshyan.com-ում։