Պատահարներ 

Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Փետրվարի 29-ին` ժամը 09.55-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Խուդյակով փողոցի թիվ 70 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել բնակչի դին:

Նույն շարքից