Քիչ առաջ խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գյումրի քաղաքում` Շիրակի մարզպետարանի մոտ, բախվել է 3 տրանսպորտային միջոց:
Ըստ նախնական տեղեկությունների` 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս պահին դեպքի վայր են ժամանել տեղի ոստիկանության աշխատակիցներն ու հրշեջ-փրկարարները: Ժամանել են նաև Գյումրիի քննչական բաժնի քննիչները:
Սկզբնաղբյուր` shamshyan.com