Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևանյան լճի կամրջի վրա բախվել են 41-ամյա Արման Վարդանյանի վարած Mercedes մակնիշի 89 QQ 898 համարանիշի և 58-ամյա Հակոբ Համբարձումյանի վարած Ford մակնիշի 665 ՕՍ 64 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Հարվածի արդյունքում Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում