Էրմենիհաբեր կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Կարսի նահանգի սահմանային Դիգոր շրջանի Ալեմ գյուղի մերձակայքում անձը չպարզված տղամարդու դիակ է հայտնաբերվել:
Դիակը հայտնաբերած գյուղացիների հայտնած տեղեկությունների համաձայն՝ դեպքի վայր ժամանած ժանդարմերիայի ստորաբաժանումներին չի հաջողվել պարզել անձի ինքնությունը, քանի որ վայրի կենդանիները հոշոտել են տղամարդու դեմքը:
Աղբյուրը նշում է, որ մահացած տղամարդու մոտից հայտնաբերվել են Անկարայի ու Ստամբուլի քարտեզները, ինչպես նաև հայերեն և ղազախերեն գրություններ:
Տղամարդու ինքնությունը պարզելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են: