Պատահարներ 

Բացառիկ տեսանյութ. Երևանում BMW-ն և Opel-ը բախվում են իրար (տեսանյութ)

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 9-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Տեղեկացնում է Shamshyan.com կայքը։

Ժամը 17:30-ի սահմաններում Արամ Խաչատրյան-Հակոբ Հակոբյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 4-րդ շենքի բնակիչ, 23-ամյա Գագիկ Մկրտչյանի վարած BMW մակնիշի 34 AA 955 համարանիշի և Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 2-րդ շենքի բնակիչ, 46-ամյա Հովհաննես Աբելյանի վարած Opel Vectra մակնիշի 34 ZF 307 համարանիշի ավտոմեքենաները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նույն շարքից