Պատահարներ 

Քաղաքացին ոչ սթափ վիճակում բարձրացել է Սասունցի Դավթի արձանի վրա

Մարտի 8-ին, ժամը 13.50-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սասունցի Դավթի արձանի վրա քաղաքացի է բարձրացել, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ քաղաքացին գտնվում է ոչ սթափ վիճակում եւ չի ցանկանում ինքնուրույն իջնել:

Փրկարարներն իջեցրել են Հ. Պ.-ին (ծնվ. 1958 թ.). քաղաքացուն ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն:

Նույն շարքից