Fnews.am-ը գրում է. 2015 թվականի մայիս ամսին, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված, դատապարտյալ Լիլիա Խաչատուրովան, ով առավել հայտնի է «Կարիճ Լիլո» մականվամբ, ամուսնացել է: Լիլիա Խաչատուրովան, Fnews.am-ի հետ զրույցում չցանկացավ մանրամասնել, թե ո ՞վ է իր կողքի տղամարդը, եւ ի ՞նչ պայմաններում է տեղի ունեցել նրանց ամուսնությունը, միայն ասաց, որ.«Կարեւորը ես սիրում եմ իմ կողքի տղամարդուն, եւ նա էլ ինձ է սիրում ու ընդունում այնպիսին, ինչպսին, որ ես կամ: Ամենագլխավորը՝ ես վերադարձել եմ նորմալ, բնականոն կյանք, որտեղ շատ անելիքներ, ու ծրագրեր ունեմ իրականացնելու, բայց դրանց մասին հետո կխոսեմ: Իսկ հիմա իմ ամբողջ ուշադրությունը՝ իմ ընտանիքին է ուղղված, քանի որ ես շատ նպատակներ ու երազանքներ ունեմ՝ հատկապես երեխաներ ունենալու հարցում»:
Խաչատուրովան, մեզ հետ զրույցում, չառարկեց պատասխանելու նաեւ այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում այն խոսակցություններին, (եւ ճի՞շտ են արդյոք շրջանառվող այն լուրերը), որ նա շարունակում է զբաղվել մարմնավաճառությամբ, ասելով, որ հարցը շոկային է, բայց ինքը դրան պատրաստ էր: Վերջինս նշեց, որ չի կարող չհարգել մարդկանց եւ չասել ճշմարտությունը...Այն է, որ տարիներ առաջ, այո, ցավոք սրտի նա գնացել է այդ ճանապարհով, ու շատ դառնությունների միջով է անցել, բայց այսօր այդ ամենը եւս մնացել է անցյալում, քանի որ հիմա Խաչատուրովայի գլխավոր նպատակը՝ ամուր ու երջանիկ ընտանիք ունենալն է.
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում