Պատահարներ 

Դավիթաշենում վրաերթի են ենթարկել 12-ամյա աղջկա

Երևանի Դավիթաշեն 3-րդ թաղամասի թիվ 11 շենքի մոտ մարտի 10-ին, ժամը 20.00-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն:

Նույն շարքից