Պատահարներ 

Կեղծ ոստիկանի համազգեստով ջիպավորները՝ խոշոր ավտովթարի պատճառ. տեսայութ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Արշակունյաց և Բագրատունյաց փողոցների խաչմերուկում, ժողովրդին հայտնի Բանվորի արձանի մոտ, 39-ամյա Հրաչյա Զաքարյանը իր վարած Jeep Grand Cherokee մակնիշի 09 ՍՍ 699 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել ու տապալել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը (светофор), իսկ հետո տապալել երթևեկությունը կարգավորող նշանը:

Վարորդ Հ. Զաքարյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ գտնվել է ոչ սթափ (խմած) վիճակում: Բժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ նա եղել է 0,83 տոկոս խմած: Տեսուչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի վայրում վարորդն ու իր ընկերներն ասում էին, որ աշխատում են ոստիկանությունում, դրա համար կրում են ոստիկանության ծառայողի համազգեստ և փորձում էին համոզել ՃՈ աշխատակիցներին, որպեսզի ավտոմեքենան չտեղափոխվի «գաի պլաշչադկա», սակայն, երբ դեպքի վայր ժամանեցին ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները, բաժնի պետի ծառայության գծով տեղակալի գլխավորությամբ, կեղծ ոստիկանները դարձան «խոնարհ հարս»:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ և՛ վարորդը, և՛ նրա ընկերները ոստիկանության աշխատակիցներ չեն, ինչ-որ հիմնարկությունում աշխատում են պահակ, սակայն ինչու են ոստիկանի համազգեստով, դա նույնպես պարզվում է:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից