SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Ստեփանյանի որոշմամբ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով քրեական գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ КРАЗ-ի վարորդ Դ. Խաչիյանը զինծառայող է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայրի տեղազննման ժամանակ պարզվել է, որ КРАЗ մակնիշի բեռնատարի հետնամասի լուսարձակները եղել են խոտանված, իսկ վարորդ Դ. Խաչիյանը այն վարելու ժամանակ Volkswagen Vento-ի վարորդ, 24-ամյա Էմիլ Պետրոսյանի համար ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ պատճասռ է դարձել ողբերգական ավտովթարի, ինչի հետևանքով Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի բնակչուհի, 19-ամյա Մարի Չիրաջյանը տեղում մահացել էր:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում: