Անհայտ ավտոմեքենայի վարորդը մարտի 16-ին, ժամը 20.50-ի սահմաններում Հրազդանի Միկրոշրջան թաղամասի շուկայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 18-ամյա երկու երիտասարդի և դիմել փախուստի: Երիտասարդները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն: