Պատահարներ 

Խոշոր ավտովթար Դավիթաշենում. ճանաչված դերասանը տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com կայքի փոխանցմամբ՝ Երևանում ժամը 14:00-ի սահմաններում Դավիթաշեն 7-րդ և 3-րդ փողոցների խաչմերուկում բախվել են 43-ամա Սարգիս Հակոբյանի վարած Վազ 2109 մակնիշի 34 AM 304 համարանիշի և 34-ամյա Արտակ Գալստյանի վարած Mercedes մակնիշի 05 QQ 105 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Mercedes-ը կողաշրջվել է, իսկ «09»-ի վարորդ Ս. Հակոբյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի աշխատակիցները՝ տեսուչ Գուրգեն Մաթևոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին ասում էին, որ հիվանդանոց տեղափոխված Ս. Հակոբյանը հեռուստասերիալների ճանաչված դերասան է:

Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Ս. Հակոբյանը:

 

Մանրամասները՝ shamshyan.com-ում

Նույն շարքից