Պատահարներ 

Երևանում 29-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է կայանված մեքենաներին. կան վիրավորներ. տեսանյութ

Shamshyan.com-ի փոխնացմամբ՝ այսօր՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Գաի պողոտայի և Հովհաննիսյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 29-ամյա Կարեն Աբազյանի վարած Mercedes մակնիշի 52 PՈ 555 համարանիշի, 29-ամյա Համլետ Գալուստյանի վարած Mercedes մակնիշի 76 DD 766 համարանիշի և 66-ամյա Հարություն Հարությունյանի վարած Opel մակնիշի 08 ՍՏ 766 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Գալուստյանի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 28-ամյա Սոս Չիտիկյանը և 36-ամյա Սյուզան Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից