Այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:10-ի սահմաններում Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ, 23-ամյա Մուրադ Ղարիբյանը իր վարած Mercedes մակնիշի 73 TM 003 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորներ՝ համագյուղացի, 26-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանն ու Տավուշի մարզի Չորթան գյուղի բնակիչ, 23-ամյա Ռաֆայել Լազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ հետո՝ փրկարարները:
Մանրամասն՝ Shamshyan.com