Shamshyan.com-ը հայտնւոմ է, որ այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է ունեցել Արարատի մարզում:
Ժամը 07:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանի մոտ, բախվել են Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ, 45-ամյա Տիգրան Շահբազյանի վարած Վազ 2106 մակնիշի 25 ՏԼ 551 համարանիշի, Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ, 36-ամյա Արման Թարվերդյանի վարած Գազ 3110 մակնիշի 34 TՍ 441 համարանիշի և Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ, 24-ամյա Նիկողոս Հարությունյանի վարած Opel Astra մակնիշի 15 ՕP 001 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 վարորդներն ու «06»-ի ուղևոր՝ Արտաշատ քաղաքի բնակիչ, 48-ամյա Վարուժան Շահբազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում