Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեդ Մյուզզինօղլուն հաղորդել է, որ Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից 36 մարդ է տուժել, այդ թվում 12 օտարերկրյա քաղաքացիներ և մեկ երեխա, վիրավորվել են, իսկ յոթ վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է:
Ըստ տվյալների՝ վիրավորվածներից 12-ը օտարերկրացի են: Իսկ ավելի վաղ հաղորդվել էր, որ տուժածներից 3-ը Իսրայելի քաղաքացի են: