Պատահարներ 

Առեղծվածային դեպք Երևանում. հայտնաբերվել է կնոջ դի` գլուխը տոպրակի մեջ

Այսօր առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Օրբելի փողոցի 6-րդ շենքի 8-րդ բնակարանի բնակչուհին չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:

Ինչպես հայտնում է Shamshyan.comը, ժամանել է թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր ընթերականների ներկայությամբ 3-րդ հարկի նշված բնակարանի դուռը բացելուց հետո միջանցքում` հատակին, հայտնաբերել են կնոջ դի:

Կայքը հայտնում է, որ մահացածի պարանոցին կա պարան, իսկ գլուխն էլ տոպրակով փակած է: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Հրաչյա Խոստեղյանի գլխավորությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից